Վերջին մի քանի տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործընթացը կենտրոնացրել են իրենց ձեռքում և խոչընդոտում են Մինսկի խմբի ողջ կազմի աշխատանքը: Ըստ apa.az-ի`այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա լարվածությունն իսկապես մտահոգիչ է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում և հույս հայտնել, որ իրավիճակի հետ կապված առաջիկայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում:
Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակից սեպագիր արձանագրություն և պատմական ժառանգության մնացորդներ են հայտնաբերվել. տեղեկացնում է թուրքական Mynet Haber կայքը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հինգշաբթի հուլիսի 10-ին արտակարգ նիստ կանցկացնի, որի թեման իրավիճակն է Մերձավոր Արևելքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրազեկի Անվտանգության խորհրդի անդամներին տարածաշրջանում ընթացիկ իրադրության մասին, հետո քննարկումը կշարունակվի փակ դռների հետևում՝ հաղորդել է Deutsche Welle-ն:
ՈՒրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Հ
Հուլիսի 9-ից սկսվել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Այսօր կդիտվի առանց էական տեղումների, մեծ մասամբ պարզ եղանակ, տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, քամիմ` 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը` +16+19, ցերեկն ստվերում` +30+33, երեկոյան` +25+27:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...